Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտին. Համաճարակի պիկը դեռ առջևում է

Պուտին. Համաճարակի պիկը դեռ առջևում է
20.04.2020 | 21:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ` կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը Ռուսաստանում դեռ առջևում է: «Ընդհանուր առմամբ մեզ հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները: Խոսքը համաճարակի տարածման տեմպերի դանդաղեցման մասին է: Դրա հետ մեկտեղ փորձագետները նշում են, որ համաճարակի գագաթնակետին Ռուսաստանը դեռ չի հասել»,- նշել է Պուտինը կառավարության ղեկավարների և Մոսկվայի քաղաքապետի հետ հեռավար խորհրդակցության ժամանակ:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ